Ադրբեջանը պետք է վերջ տա բռնությանն ու հարգի ԼՂ հայերի իրավունքները․ ԱՄՆ-ի ներկայացուցիչ

Ադրբեջանը պետք է վերջ տա բռնությանն ու հարգի ԼՂ հայերի իրավունքները․ ԱՄՆ-ի ներկայացուցիչ

Անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով։

Այս մասին Նյու Յորքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով ընթացող ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը։

Նա նաև մտահոգություն է հայտնել ԼՂ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների մասին տեղեկությունների կապակցությամբ։

Ամերիկացի դիվանագետը Բաքվին կոչ է արել հարգել ԼՂ-ում ապրող հայերի իրավունքները և հարգանքով վերաբերվել նրանց, ապահովել առանց նախապայմանների հումանիտար բեռների մատակարարումն ու հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ։

Անհրաժեշտ է դադարեցնել բռնությունն ու ապահովել թափանցիկ ու կայուն խաղաղություն՝ ԼՂ բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալով։ ԱՄՆ-ն հետագայում ևս բարձր մակարդակի շփումներ է ունենալու Երևանի ու Բաքվի հետ՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար, եզրափակել է ԱՄՆ ներկայացուցիչը։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այս դժվարին պահին հայացքները հառել են մեզ»,– ընդգծել է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

Նրա խոսքով, ԱՄՆ–ն ավելի քան 24 միլիոն դոլարի մարդասիրական և զարգացման օգնություն է ցուցաբերել 2020 թվականից հետո` արձագանքելով ճգնաժամին։ Սակայն, նրա խոսքով, ճգնաժամի լուծման հնարավոր է հասնել բռնությանը վերջ դնելու և տևական խաղաղության միջոցով։