51 քանդակ է հեռացվել Շուշիի Կերպարվեստի թանգարանի այգուց

51 քանդակ է հեռացվել Շուշիի Կերպարվեստի թանգարանի այգուց

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Շուշիի կերպարվեստի թանգարանից: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10 -ից հունիսի 5 -ն ընկած ժամանակահատվածում Շուշիի Կերպարվեստի թանգարանի այգում տեղակայված 51 քանդակ հեռացվել են, իսկ այգու տարածքը դատարկվել է:

Կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է բացահայտել առգրավված քանդակների գտնվելու վայրը և պարզաբանել՝ արդյո՞ք բնապահպանները ներգրավված էին քանդակների հեռացման մեջ: