Զոհված զինծառայողի հարազատները ճանապարհ են փակել

Զոհված զինծառայողի հարազատները ճանապարհ են փակել

Դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն ու նրանց իրավապաշտպանը կառավարության ընդունարանում  հանդիպել են քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ։ 

Աջամյանի հարազատները տպավորված չեն հանդիպումից և այս պահին փակել են Ամիրյան-Նալբանդյան խաչմերուկը։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բացել ճանապարհը, քանի որ խոչընդոտում են այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը։

Ոստիկանությունը հայտնում է, որ եթե չբացվի ճանապարհը, ֆիզիկական ուժ է կիրառվելու։

Նրանք շարունակում են պահանջել Նիկոլ Փաշինյանի ներկայությունը։

«Խոստանում եմ, եթե հանդիպում չլինի, դիակը վաղը հանելու ենք բերենք այստեղ»,- ասաց հարազատներից մեկը։