Մենք էլ էինք այլ երկրներից զենք բերում, բայց դա չէինք անում ի վնաս դաշնակիցների

Մենք էլ էինք այլ երկրներից զենք բերում, բայց դա չէինք անում ի վնաս դաշնակիցների

Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, Ֆրանսիայի պաշտպանության նախարարի Հայաստան կատարած այցի և ներկա իրավիճակի մասին զրուցել ենք Հ  ՀԿ Գերագույն մարմնի անդամ Գագիկ Մինասյանի հետ: 

 Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանը մի քանի անգամ փորձ է արել Հայաստանում իշխանափոխություն անել: Որքանո՞վ է սա իրականությանը համապատասխանում և  ինչո՞ւ է  այս մասին հայտարարում հենց Ֆրանսիայում:

 Առաջին հերթին պետք է ասեմ, որ այդ հայտարարություններն իրականությանը չեն  համապատասխանում՝ սուտ է:  Ինքս լինելով ընդդիմադիր կուսակցության անդամ՝ բարձրագույն մարմնի անդամ, երբեք աջակցություն չենք տեսել Ռուսաստանի կողմից Հայաստանում ներքաղաքական պրոցեսներում մեզ աջակցելու համար, իսկ մենք բազմաթիվ գործողություններ ենք արել  այս իշխանությունների դեմ վերջին տարիներին:

 Այդ դեպքում , ինչո՞ւ է նման հայտարարությու ններ անում:

  Առաջին հերթին սուտ են այդ հայտարարությունները, երկրորդ. Նա հետապնդում է նպատակ՝ իրականացնել Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու ծրագիրը, որպեսզի գոհացնի իր արևմտյան տերերին, իսկ այդ հայտարարությունները հաշվետվություն են` այդ ծրագիրը իրականացն ելու մասին: 

 Այս ամենից հետ ո, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստ անի արձագանքը։ 

 Հայ-ռուսական հարաբերությու նների գահավիժումը սկսվել է 2018-ից, երբ Հայաստանում ադրբեջանական գործակալությունների կողմից իրականացվեց ի շխանության զավթում: Այսօր, եթե այս իշխանությունները չփոխվեն՝ թուրք-ադրբեջանական գործակալները չհեռանան, նրանք շարունակելու են իրենց ծրագիրը, որի համար եկել են իշխանության: Լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ այս իշխանության օրոք, նշանակում է գալ այն կետին, երբ Պուտինը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ասում էր՝ «Ռուսաստանի պետական շահերից է բխում ունենալ հզոր հայկական պետականություն» և այդ իրավիճակը վերականգնելը հնարավոր է միայն այս իշխանությանը վռնդելուց  հետո:

 Ֆրանսիա այցելել էր  նաև ՀՀ պաշտպանության նախարարը, որի Հայաստան վերադառնալուց հետո, հաշված ժամեր անց Հայաստան այցելեց Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, որը մի քանի ժամով էր եկել, և այցի  ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիան զենք է տրամադրում Հայաստանին: Այս ամենը ի՞նչ է նշանակում:

- Դժվար չէ տեսնել, որ սա զուգադիպում է այն հայտարարությունների հետ, որոնք ինքը արել է Ֆրանսիայում: Մյուս կողմից, իհարկե, մեր պաշտպանողականության բարձրացման համար պետք է անել հնարավոր ամեն ինչ: Մենք էլ՝ մ եր իշխանության ժամանակ այլ երկրների հետ՝ մասնավորապես Չինաստանի հետ ունեինք զենքի գնման մեծածախ համագործակցություն, և ոչ միայն Չինաստանի հետ, բայց այդ ամենը երբեք չէինք անում ի վնաս մեր ռազմավարական դաշնակցի: 

 Ֆրանսի ան կարո՞ղ է տարածաշրջ անում զբաղեցնել Ռուսաստանի տեղը: 

- Ամենաբար ձր գնահատականներ տալով Ֆրանսիային՝ Հայաստանում իրականացված դրական քայլերին, չեմ կարծում, որ դա հնարավոր է՝ այն պարզ պատճառով, որ տարածաշրջանային երկրները կատեգորիկ դեմ են, որ տարածաշրջանում հայտնվի ՆԱՏՕ-ական երկիր, և այդ երկրներն են` Իրանը և Ռուսաստանը: Նրա ներկայության պարագայում էլ չի կարող կասեցվել թուր ք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ կեցվածքը:

 Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանը ներկայիս Հայաստանի տարածքը համարում է «արևմտյա ն Ադրբեջան», և այս հա յտարարությունները պատերազմի վտանգ են պարունակում: Ինչու՞ է նման հայտարարություն անում, հասկացե՞լ  է, որ Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինելու:

 Նա բազմիցս է նման բովանդակության հայտարարություններ անում, ինչը շատ ակնհայտ է: Փաշինյանը միշտ մահով և պատերազմով է վախեցնում հայ ժողովրդին և ստիպում, որ հայ ժողովուրդը համակերպվի նորանոր կորուստների հետ: Այս ամենը գալիս է նրանից, որ նրա կառավարման տարիներին թուլացվել են մեր պաշտպանական ողջ հնարավորությունները՝ զրկել է մեզ գործնական հարաբերություններից դաշնակից երկրների հետ, որոնք  և՛ ռազմական են, և՛ քաղաքական: Դրա նպատակն է՝ իրականացնել թուրք-ադրբեջանական ցանկությունները՝ Հայաստանը էրմե նի ստան դարձնելու ծրագիրը կյանքի կոչելով։