Արդեն 4-րդ օրն է, բայց դատարանի որոշումը դեռ չի տրվել. պաշտպան

Արդեն 4-րդ օրն է, բայց դատարանի որոշումը դեռ չի տրվել. պաշտպան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288 հոդվածի 8-րդ մաս՝ «8. Որոշման (կալանքի- խմբ.) եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումը պատշաճ ձևով տրվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան այն հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում։ Որոշման պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է այն մեղադրյալի հաշվառման հասցեով, որի գտնվելու վայրը հայտնի չէ»:

Իրականություն՝ օր 4-րդ, կամ ավելի հստակ՝ 100 ժամ 8 րոպե, իսկ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը ոչ ինձ, ոչ Արմեն Աշոտյանին դեռ չի տրվել:

Երկրի փնթի ու գարշահոտ կառավարչի դատական համակարգը չի կարող լինել պարտաճանաչ: