Դա հենց Նիկոլի սրտի ցանկությունն է՝ բաժանիր, որ տիրես

 Դա հենց Նիկոլի սրտի ցանկությունն է՝ բաժանիր, որ տիրես

Գրել էինք, որ մի խումբ քաղաքացիներ փորձել են Հակարի կամուրջով անցնել Արցախ, սակայն ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել, որպեսզի քաղաքացիները առաջ ընթանան, մեկնաբանելով, որ կարող են գերեվարվել, ինչից հետո քաղաքացիները վրաններ էին տեղադրել այդ հատվածում:

Քիչ առաջ ակցիա իրականացնող քաղաքացիների և լրագրողների հետ հեռախոսային կապի միջոցով զրույցում, Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը  նշեց.

«Սա հայ ազգի պայքարն է, եթե մենք սկսենք մեզ ու ձեզ անելը, մենք պարտվելու ենք, թե մենք միասնական չպայքարեցինք, էլի սկսեցինք մեզ-ձեզ անելը, դա հենց Նիկոլի սրտի ցանկությունն է՝ բաժանիր, որ տիրես: Չկա Արցախ առանց Հայաստանի և չի լինելու Հայաստանը՝ առանց Արցախի»: