ՀՀ-ն փորձադաշտ չէ, հայ մարդը փորձարկման նմուշ չէ, այստեղ կենսաբանական զենք չպետք է արտադրվի

ՀՀ-ն փորձադաշտ չէ, հայ մարդը փորձարկման նմուշ չէ, այստեղ կենսաբանական զենք չպետք է արտադրվի

«Ընդդեմ բիոլաբորատորիաների գործունեության» նախաձեռնությունը և «Ալյանս» կուսակցության երիտասարդական միությունը այսօր Ադմիրալ Իսակովի հուշարձանի հարակից տարածքում, ԱՄՆ դեսպանատան մոտ անցկացրեցին բողոքի ակցիա՝ ընդդեմ բիոլաբորատորիաների գաղտնի գործունեության: 

«Ալյանս» կուսակցության երիտասարդների միության համակարգող Դենիս Պողոսյանը ներկայացրեց մանրամասներ, թե ինչով է պայմանավորված ակցիան, ինչ ինֆորմացիա է իրենց հայտնի. «Մենք հավաքվել ենք ներկայացնելու մեր պահանջները, մոտեցումները այն առումով, որ, գիտեք, գաղտնիք չեմ բացահայտի, որ վերջերս ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ, ռուսական զորքերի կողմից հայտնաբերվեցին կենսաբանական չակերտավոր լաբորատորիաներ, որտեղ արտադրվում էր կենսաբանական զենք և որոշ երկրների կողմից աշխարհաքաղաքական նկրտումները բավարարելու համար էին, ըստ էության, կենսաբանական զենքերը, բայց մինչ այդ բոլորն էլ կարծում էին, որ դա կենսաբանական լաբարատորիա է, ոչ ոք չէր մտածում, չէր էլ բացահայտվի,  որ այնտեղ կենսաբանական զենք է արտադրվում, եթե պատերազմը չլիներ»,- նշեց Պողոսյանը:

Ըստ Պողոսյանի՝ հիմա մեր երկրում ևս գործում են կենսաբանական լաբորատորիաներ. «Դրանք տասնյակից ավելի են, գործում են, կարծեմ, 12 լաբորատորիաներ, որտեղ կասկածներ ունենք, որ արտադրվում են կենսաբանական զենք և պահանջը հետևյալն է՝ խնդրել պատասխանատուներին թույլ տալ միջազգային մոնիթորինգ, եթե մղումները արդար են, ու դրանք իսկապես կենսաբանական լաբորատորիաներ են, մենք որևէ խնդիր գործունեության մեջ չենք տեսնում, բայց բանն այն է, որ թե՛ իշխանությունները, թե՛ շահառուները այդ լաբորատորիաների պարբերաբար խոչընդոտում են, որ այդտեղ չանցկացվի միջազգային մոնիթորինգ: Հիմա խոչընդոտների առաջ ենք կանգնել, պետք է անցկացվի միջազգային մոնիթորինգ, արդյոք ՀՀ-ում ևս կենսաբանական զենք չի արտադրվում և եթե արտադրվում է, ուրեմն դա պետք է արժանանա հանրային մեծ պարսավանքի: Կենսաբանական լաբորատորիաները պետք է փակվեն, դրանք ՀՀ-ում տեղ չունեն: Այստեղ ոչ միայն «Ալյանս» կուսակցության երիտասարդարկան միությունը այլ նաև տարբեր խմբեր, գործիչներ, հասարակական միավորումներ ևս միացել են մեր ակցիային և մենք դուրս ենք եկել ասելու, որ ՀՀ-ը փորձադաշտ չէ, հայ մարդը փորձարկման նմուշ չէ, որի վրա կարելի է կենսաբանական զենք փորձարկել, և եթե նրանք կարծում են, որ մեր պահանջը անիրավացի է, ուրեմն թող միջազգային մոնիթորինգի թույլտվություն տան»: