Մահվան խուճապ 

Մահվան խուճապ 

Վիգեն Խաչատրյանի հուղարկավորությանը ընդդիմության չմասնակցելը հոգեբանական խուճապ է առաջացրել ՔՊ-ականների մոտ։ Ու դա ակներև է։ Այնպիսի խուճապ, որ ազգային ժողովի քննարկման հարց են դարձրել ու առանձին ՔՊ-ականներ հայտարարություններ են անում, որոնք հետագայում գործելու է նրանց դեմ։ Խուճապ է առաջացրել ոչ թե այն պատճառով, որ մահացել է Վիգենը, իրենք տաս այդպիսի Վիգեն էլ կթաղեն ու ախ չեն անի։  Իրենք տասնյակ հազարավոր կոկոն հողեցին, հաշմեցին ու ախ չարին։  

Իրենք ուրիշ բանի համար են խուճապի մեջ։ Իրենց աչքով տեսան, համոզվեցին, որ հայը երկիր հանձնողին մեռած ժամանակ էլ հանգիստ չի տալու։ Իրենք տեսան, որ հայը անգամ շարքային ,,երկիր հանձնողին,, ներել չի կարող։ Ընդդիմության չմասնակցելը հուղարկավորությանը հենց այդ առումով էր խուճապային իշխանության համար։ Անգամ մեկ, երկու մասնակցությունը թատրոն կարող էին սարքել և ողջ աշխարհին ցուցադրել՝ տեսեք, ընդդիմությունն էլ է սգում «երկիր հանձնողի համար»։ Իրենք դրա մեջ տեսան իրենց արտացոլումը և սարսափեցին՝ իրենց էլ են այդպես անելու․․․

Նայեցին հայելու մեջ ու տեսան, որ ժողովրդի վիրավորվածությանը չափ չկա։ Նայեցին ու տեսան, որ իրենց նայում է վիրավորանքից ցասումից, նվաստացումից,  այլայված ժողովրդի դեմքը, որն ամեն պահ կարող է հոշոտել հայրենիքը իր ձեռքից խլողներին։