Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

Քիչ առաջ Առաջին ատյանի դատարանում լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց դաշնակցական Գերասիմ Վարդանյանի նկատմամբ անձնական երաշխավորություն և գրավ կիրառելու միջնորդությունները՝ նշելով, որ մեղադրյալի խափանման միջոցի հիմքերը շարունակվում են պահպանվել, այլընտրանքային խափանման միջոցները ի զորու չեն ապահովելու Վարդանյանի պատշաճ վարքագիծը։
Որոշման հրապարակումից հետո հավաքվածները վանկարկեցին՝ «ամոթ»։ Մինչ դատարանում ընթանում էր դատական նիստը, դատարանի բակում ակցիա էր՝ ի աջակցության Գերասիմ Վարդանյանի։

Նշենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրմանը հաջորդած ակցիաներին։