Ճիշտ կլիներ դիմել ՀՀ իշխանություններին՝ Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու պահանջով

Ճիշտ կլիներ դիմել ՀՀ իշխանություններին՝ Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու պահանջով

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուկրաինայի հումորիստ - դերասան նախագահին բաց նամակներ գրելու և ծաղրելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ դիմել ՀՀ իշխանություններին՝ Ղրիմը Ռուսաստանի անքակտելի մաս ճանաչելու պահանջով:

Կարելի է նաև ճանաչել Դոբասի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Եթե Հայաստանի իշխանությունները, տարբեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, պատրաստ չեն գնալ այդ քայլին, ապա դա հանգիստ կարող է անել Արցախի իշխանությունը:

Ասեմ ավելին, Արցախի իշխանությունը, Վրաստանի ոչ բարեկամական վարքագծին ի պատասխան, կարող է ճանաչել նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը:

Ժամանակն է խոսքերից ու պաթոսային ելույթներից անցնել կոնկրոտ գործողությունների, քանի Մոսկվան արդեն վաղուց արցունքներին չի հավատում . . .