Քաբուլի համալսարանի մոտ պայթյուն է որոտացել, հնչել են կրակոցներ

Քաբուլի համալսարանի մոտ պայթյուն է որոտացել, հնչել են կրակոցներ

Առնվազն չորս մարդ վիրավորվել է Քաբուլի համալսարանի տարածքում որոտացած պայթյունի եւ դրան հետեւած կրակոցների հետեւանքով։ Այս մասին հայտնում է աֆղանական Pajhwok լրատվական գործակալությունը։

Տեղի առողջապահական մարմինների փոխանցման համաձայն, տուժել է մեկ պրոֆեսոր եւ երեք ուսանողներ, որոնք տեղափոխվել են Քաբուլի հոսպիտալներ։ Աֆղանստանի ՆԳ նախարարությունը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հարեւանությամբ, այն պահին, երբ ընթանում էր գրքի ցուցահանդեսի բացում, որին մասնակցել են նաեւ ներկայացուցիչներ Իրանից։ Համալսարանի տարածք են տեղափոխվել աֆղանական հատուկ ծառայությունների ստորաբաժանումներ։