Հուշահամալիր այցելեցի դստերս՝ Սոֆիի հետ, ում ծննդյան տարեդարձն է

Հուշահամալիր այցելեցի դստերս՝ Սոֆիի հետ, ում ծննդյան տարեդարձն է

Տիգրան Ավինյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել դստեր հետ, ում ծննդյան օրն է այսօր:

«Արդեն 109-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեցի դստերս՝ Սոֆիի հետ, ում ծննդյան տարեդարձն է:
 
Նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել, ցավից չկոտրվել և համախմբվել մեկ նպատակի շուրջ։
 
Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը հանուն մեր երեխաների երջանիկ ապագայի»,-ասել է նա: