Կիևը նոր մարտավարությա՞ն է անցել․ Կրասնոդարում գործարան է այրվում

Կիևը նոր մարտավարությա՞ն է անցել․ Կրասնոդարում գործարան է այրվում

Կրասնոդարի երկրամասում հրդեհ է բռնկվել Իլսկի նավթավերամշակման գործարանի պահեստարանում։
Այդ մասին տեղեկությունը տարածել է ռուսական ՏԱՍՍ պետական ​​գործակալությունը։

Միաժամանակ, արտակարգ իրավիճակների ծառայություններում գործակալության անանուն աղբյուրը նշել է, որ հրդեհն առաջացել է «անհայտ անօդաչու թռչող սարքով իրականացված հարձակման հետևանքով»:
Ավելի վաղ, Ռուսաստանի իշխանությունները Վոլնա գյուղի նավթի պահեստում բռնկված հրդեհը նույնպես վերագրել են անօդաչու սարքին։ 

Ռուսաստանում կարծում են, որ երկու դեպքում էլ պատասխանատուն ուկրաինական կողմն է, որն, ըստ երևույթին, անցել է նոր մարտավարության և ԱԹՍ-ների միջոցով փորձում է խուճապ առաջացնել հակառակորդի տարածքում։

Հիշեցնենք, որ նախօրեին Կրեմլում հայտարարեցին, թե ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել Կրեմլի վրա՝ դա որակելով իբրև ահաբեկչություն և ՌԴ նախագահի դեմ մահափորձ։ Կիևը, սակայն, հերքել է իր առնչությունն այդ ամենին։