Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում բնակեցնել օկուպացված Ստեփանակերտը

Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում բնակեցնել օկուպացված Ստեփանակերտը

Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է առաջիկայում օկուպացված Ստեփանակերտում բնակեցնել ադրբեջանցիների առաջին խմբին։

Ինչպեսա հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փախստականների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը։

Նշվում է, որ  պաշտոնյան հանդիպում է ունեցել Ստեփանակերտի Կրկժան կոչվող թաղամասի «բնակիչների խմբի հետ» (չակերտները՝ հեղ) և ասել, որ «նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Կրկժանում ներքին տեղահանվածների վերադարձի համար» (չակերտները՝ հեղ)։

Թե երբ է մեկնարկում ադրբեջանցիների բնակեցումը, քանի հոգի են տեղափոխվելու օկուպացված Ստեփանակերտ, չի հաղորդվում։