Սոչիում հայազգի մարզիկների եւ մարզիչների մրցանակաբաշխություն է տեղի ունեցել 

Սոչիում հայազգի մարզիկների եւ մարզիչների մրցանակաբաշխություն է տեղի ունեցել 

Ռուսաստանի Հայերի միության հաղորդմամբ, կազմակերպությունը անցկացրել է 2023 թվականին Ռուսաստանի, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում բարձր տեղեր նվաճած հայազգի մարզիկների եւ մարզիչների պարգեւատրություն։

Ըստ հաղորդման, Ռուսաստանի Հայերի միության կողմից գնահատանքի պատվոգրերի եւ դրամական պարգեւների արժանացել են՝ Անդրեյ Փահլեւանյանը /կամ Պեգլիվանյանը/, Կարեն Սոլովյովը, Էդուարդ Գասպարյանը, Դավիթ Կարաբաջակյանը, Արման Առաքելյանը, Ելիզավետա Կարատինյանը, Մասիսի Հակոբյանը, Մելիք Ոսկանյանը, Գերոգի Չակերյանը, Սերգեյ Կարմրյանը, Հենրիկ Մանուկյանը, Գրիգոր Մաթեւոսյանը։ Մարզիկներին եւ մարզիչներին երախտագիտություն հայտնելով նվաճումների համար, ՌՀՄ պատասխանատուները հորդորել են կանգ չառնել ձեռք բերած հաջողությունների վրա եւ նվաճել նոր բարձունքներ։