Գարիկ Մարտիրոսյանի զարմուհին դարձել է «Նոր աստղային ֆաբրիկայի» մասնակից 

Գարիկ Մարտիրոսյանի զարմուհին դարձել է «Նոր աստղային ֆաբրիկայի» մասնակից 

Մարտի 3-ին, ռուսկան «ՏՆՏ» հեռուստատեսությամբ մեկնարկեց «Աստղային ֆաբրիկայի» նոր տարբերակը։ Մասնակիցների թվում է նաեւ հայտնի շոումեն, հեռուստապրոդյուսեր, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի զարմուհին՝ Նոնա Եգանյանը։ Նրանց ազգակցական կապի մասին հանդիսատեսը իմացել է թողարկման ընթացքում։

Նոնան հանդես է եկել Անի Լորակի հետ, կատարելով վերջինիս՝ «Ամուր պահիր իմ սիրտը» երգը։ Եգանյանը մրցույթին մասնակցելու համար եկել է Սանկտ Պետերբուրգից, թեեւ իր հայրենի քաղաքն է համարում Հայաստանի Իջեւան քաղաքը։ 7 տարի սովորել է երաժշտական դպրոցում։ Հասցրել է մասնակցել մի քանի մրցույթների։ Մասնակցել է նաեւ Սուրբ Ծննդյան երգերի հավաքածու հանդիսացող սկավառակի թողարկմանը։