Զելենսկին «փախել» է բանակից և թաքնվել․ Ուկրաինայի ԱԾ գնդապետ

Զելենսկին «փախել» է բանակից և թաքնվել․ Ուկրաինայի ԱԾ գնդապետ

Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին գնդապետ Վասիլի Պրոզորովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանակին թաքնվել է Ուկրաինայի Զինված ուժերի շարքեր զորակոչվելուց և ծանուցագրերով չի ներկայացել զինկոմիսարիատ։ 

Նախկին գնդապետն այսպես է մեկնաբանել երկրում մոբիլիզացիոն կանոնների խստացումը.
«Նա [Զելենսկին] ինքը փախել է պատերազմից և չի ներկայացել ծանուցագրով», - Պրոզորովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, շատ ուկրաինացիների կարծիքով՝ երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն վատագույն ղեկավարը չէր։ ԱԾ պաշտոնաթող գնդապետը նշել է, որ Ուկրաինայի բնակիչներն իրենց խաբված են համարում այս պաշտոնում Զելենսկիին ընտրելով։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Գերագույն Ռադան օրենք է ընդունել, որը վերացնում է 36 ամիս ծառայելուց հետո զորացրվելու մասին դրույթը։ 

Բացի այդ, նոր օրենքով՝ Ուկրաինայում կխստացվի զորակոչը, մասնավորապես՝ երկրի հարյուր հազարավոր բնակիչներ կարող են ենթակա լինել զորակոչի։