Ուկրաինան զենք կարտադրի ռուսական փողերով․ ի՞նչ է ազդարարել Զելենսկին

Ուկրաինան զենք կարտադրի ռուսական փողերով․ ի՞նչ է ազդարարել Զելենսկին

Ուկրաինայում կստեղծվի պաշտպանական արդյունաբերության դաշինք, որի հիմնադրամը կհամալրվի բռնագրավված ռուսական ակտիվների վաճառքից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Պաշտպանական արդյունաբերության միջազգային ֆորումում։

«Ուկրաինայում կստեղծվի պաշտպանական արդյունաբերության դաշինք։ Ներդրումների համար գումարը գոյանալու է պետական ​​պաշտպանական ակտիվներից ստացված շահաբաժիններից և առգրավված ռուսական ակտիվների վաճառքից ստացված շահույթից»,- ասել է Զելենսկին, որի խոսքերը մեջբերել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի Telegram ալիքը։

Նա նաև հավելել է, որ այլ երկրներ կարող են միանալ դաշինքի՝ զենք արտադրելու հռչակագրին։