Ինչ են քննարկել Սունակը և Մակրոնը

Ինչ են քննարկել Սունակը և Մակրոնը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինային զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումների ավելացման հարցը։ Այս մասին ասվում է երկու առաջնորդների հեռախոսազրույցից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Ինչպես նշվել է, Սունակը և Մակրոնը «համաձայնել են Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը կանխելու համար ջանքերն ակտիվացնելու կարևորության մասով»:

«Նրանք քննարկել են առաջիկա ամիսների առաջնահերթությունները, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման ավելացումը», -ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ Սունակը և Մակրոնը «խորը մտահոգություն ունեն Գազայի հատվածում խորացող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ և ընդգծում են հումանիտար դադար անհապաղ հայտարարելու կարևորությունը», ինչպես նաև տարածաշրջանում լարվածության թուլացումը։