Ադրբեջանը Հայաստան-Ռումինիա խաղի հետ կապված դիմելու է ՖԻՖԱ

Ադրբեջանը Հայաստան-Ռումինիա խաղի հետ կապված դիմելու է ՖԻՖԱ

Pressball.by մարզական կայքը հղում անելով անելով Vzglyad.az-ին, գրում է , որ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է բողոք ներկայացնել  Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա ՝ՖԻՖԱ , կապված ԱԱ-2022 ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպման հետ։

««AFFA-ն համապատասխան ընթացակարգով դիմում կուղարկի ՖԻՖԱ-ին` կապված Հայաստան-Ռումինիա խաղի ընթացքում մարզադաշտի տրիբունայում անջատողական ռեժիմի այսպես կոչված «դրոշներ» պարզելու կապակցությամբ», – ասվում է Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։