Ով կփոխարինի Սադիո Մանեին․ «Լիվերպուլն» արդեն որոշել է

Ով կփոխարինի Սադիո Մանեին․ «Լիվերպուլն» արդեն որոշել է

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ամենայն հավանականությամբ կշարունակի իր կարիերան Անգլիական Պրեմիեր լիգայում։ Քսանվեցամյա մարզիկի ծառայություններով հետաքրքրված է՝ «Լիվերպուլը»։ Այս մասին հայտնում է «AS»-ը։ Համաձայն հրապարակման, անգլիացիներն արդեն կապ են հաստատել Ասենսիոյի ներկայացուցիչների հետ։ Անգլիական ակումբը Ասենսիոյին դիատարկում է որպես հարձակվող Սադիո Մանեին փոխարինող, ով կհեռանա «Լիվերպուլից»։ Իսպանացի մարզիկն էլ ուզում է գնել մի այնպիսի ակումբ, որտեղ իրեն կայուն խաղաժամանակ կերաշխավորեն։ Ասենսիոյի ներկա պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 23 թվականի ամռանը։

Հաղորդվում է, որ «Ռեալի» առաջարկած պայմանները նա իրեն ձեռնտու չի համարում եւ հաջորդ տարվա ամռանը որպես ազատ գործակալ պատրաստվում է լքել «արքայական» ակումբը։ Ընթացիկ սեզոնին նա մասնակցել է «Ռեալի»-ի 42 հանդիպումներում խփել 12 գոլ եւ կատարել երկու արդյունավետ փոխանցում։ Transfermarkt-ի տվյալների համաձայն, քսանվեցամյա իսպանացի մարզիկի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։