Սուտ ԴՆԹ-ներ են տվել․ ինֆորմացիա կա, որ երեխեքը Բաքվում են

Սուտ ԴՆԹ-ներ են տվել․ ինֆորմացիա կա, որ երեխեքը Բաքվում են

Ես Էդիկ Արևշատյանն եմ՝ անհայտ կորածի հորեղբայր։ Իմ կարծիքով երեխեքի հետ կապված ոչ մի բան չի արվում, անգամ կարգավիճակների հետ կապված քայլեր չկան։ Ալեն Սիմոնյանը, օրինակ, երեկ խոսում էր ու ասում, թե առնվազն 33 գերի կա, իսկ այ անհայտ կորածների մասով բացարձակ որևէ քայլ չկա։ Արդեն 9 ամիս է՝ որևէ հարթակում որևէ բան չեն ներկայացնում։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ ասաց անհետ կորածներից մեկի հարազատը։ Թովմասյանը, նշենք, ծնողներին ընդունել է ԱԺ-ում։

«Բոլոր գերատեսչությունների դռներն էլ գնացել ենք։ Ի՞նչ են ասում։ Ասում են՝ աշխատում ենք, անում ենք, բայց փաստն այն է, որ ոչ մի արդյունքն էլ չկա։ Մենք լիովին վստահ ենք, որ մեր հարազատները Ադրբեջանում են, գերության մեջ են, պարզապես չունենք փաստացի ինֆորմացիա։ Ծնողներից ոչ մեկն էլ տանը հանգիստ չի նստել, մենք մեր դրսի կապերն ենք փորձել օգտագործել ու իրականում բոլոր ինֆորմացիաներով էլ մենք հասկանում ենք, որ մեր երեխաները ողջ են։ ԴՆԹ-ները, որ տվել են, դա էլ է սուտ։ Մարդիկ կան, որ հստակ ապացուցում են, որ դա սուտ է»,- հավելեց նա։