Պուտինը՝ Թրամփի պաշտոնանկության գործընթացի մասին

Պուտինը՝ Թրամփի պաշտոնանկության գործընթացի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ավանդական մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր կարծիքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական պաշտոնավարումը չի ավարտվում։ Ինչպես փոխանցում է «Россия 24»-ը, Ռուսաստանի նախագահը ասել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնանկության համար հիմք հանդիսանալիք մեղադրանքները մտացածին են։ «Ինչ որ Ուկրաինայի վրա ճնշում են հորինել, չգիտեմ, սակայն ձեր կոնգրեսմենները ավելի լավ կիմանան»,- ասել է Պուտինը։ Նշենք, որ Թրամփն ԱՄՆ պատմության մեջ երրորդ նախագահն է դարձել, ում հանդեպ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է պաշտոնանկության գործընթաց սկսելու համարհամար հիմք հանդիսացող մեղադրանքները։