Շռայլություն եք արել, պարոն գեներալ

Շռայլություն եք արել, պարոն գեներալ

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ իշխանությանն ուղղված քննադատությանը՝ Վահագն Ալեքսանյանն ասել է «Իմ ծառայած ժամանակ, երբ Դուք նախարար էիք, բանակում ամենահայհոյված իրը զինվորներին տեղափոխող ПАЗ-իկն էր»։ Այո՛, նա իրավացի է: Այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «վատնել է» պետբյուջեի միջոցները՝ շռայլորեն ПАЗ- իկներ ձեռք բերելով, որոնք ունեցել են անցանելիության մեծ պաշար: Ինչու՞: Բա, մեքենայի խրվելու դեպքում զինվորն ինչի՞ համար է. թո՛ղ մտնի ցեխն ու հրի: Այդ նպատակի համար, գուցե, ավելի նպատակահարմար էր ձեռք բերել «Черный воронок» և ալեքսանյանների նմաններին տեղափոխել դրանով: Բացի այդ, շուտով «Черный воронок»-ների կարիքը շաաատ է զգացվելու: Երևի, գուշակեցիք, թե ով կլինի առաջին ուղևորներից մեկը:

Հ.Գ. Զարմանալ կարելի է ընդդիմադիր պատգամավորների վրա: Ինչպե՞ս կարելի է այդ աղտոտված մթնոլորտում գեթ մեկ րոպե դիմանալ: Օրական մեկ շիշ մածուն ուտելը պարտադիր է՝ ըստ վնասակար աշխատատեղերին ներկայացվող պահանջների:

Գագիկ Վարդանյան