Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի գործողությունները «Նուսեյրաթ» ճամբարում

Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի գործողությունները «Նուսեյրաթ» ճամբարում

Եգիպտոսը դատապարտել է Գազայի հատվածում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարում պատանդներին փրկելու Իսրայելի հատուկ գործողությունը, որի արդյունքում տասնյակ պաղեստինցիներ սպանվեցին և վիրավորվեցին, հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։

Նախարարությունը նշել է, որ Իսրայելը կրում է «ամբողջական իրավական և բարոյական պատասխանատվությունը ագրեսիայի այս ակտի համար» և հրեական պետությունից պահանջել է «դադարեցնել պաղեստինցի խաղաղ բնակիչներին անխտիր թիրախավորելը»։