Ալիևը՝ իր և Փաշինյանի անմիջական փոխգործակցության մասին

Ալիևը՝ իր և Փաշինյանի անմիջական փոխգործակցության մասին

Բրյուսելյան ձևաչափը մենք դիտարկում ենք որպես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով անմիջական փոխգործակցության լրացուցիչ կամ օժանդակ մեխանիզմ։ Եվ առայժմ դա, կարծում եմ, քիչ թե շատ հաջող է աշխատում։

Այս մասին, ըստ APA-ի, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ օկուպացված հայկական Շուշիում մեկնարկած գլոբալ մեդիաֆորումի ժամանակ։

Խոսելով բրյուսելյան ձևաչափի և Մինսկի խմբի տարբերության մասին՝ նա նշել է.
«Այս ձևաչափի և Մինսկի խմբի միջև կա որոշակի տարբերություն, քանի որ այն բաղկացած չէ նույն դերակատարներից. Մինսկի խմբի անդամներից մեկը Ֆրանսիան էր, որն այժմ գոյություն չունի։ 
Եվրամիությունը նույնպես իրական միջնորդ չէ բանակցային գործընթացում։ Սա մի տեսակ գործոն է, որը նվազեցնում է լարվածությունը կամ թույլ է տալիս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ավելի լավ խոսել և հասկանալ միմյանց։ 
Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա իրականում դա իմ պատճառով չէ, այդ իրենք են այդ ձևաչափը դարձրել անգործունակ»։