Ալիևը Գուսմանին բարձրագույն պարգև է շնորհել

Ալիևը Գուսմանին բարձրագույն պարգև է շնորհել

Թատրոնի և կինոյի ռեժիսոր, հեռուստահաղորդավար, դերասան, հասարակական և քաղաքական գործիչ Յուլի Սոլոմոնի Գուսմանը պարգեւատրվել է Շարաֆ շքանշանով։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Գուսմանն այդ պարգևին արժանացել է Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։

Հավելենք, որ Գուսմանը ծնվել է Բաքվում։ Նա Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի առաջին ազգային պարգևի՝ «Նիկա» մրցանակի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է, հանդիսանում է ՈՒՀԱ-ի ժյուրիի մշտական անդամ, Ռուսաստանի հրեական վեհաժողովի նախագահության անդամ։