Ռուսները փորձել են գրոհել Կիևի կառավարական թաղամասի վրա

Ռուսները փորձել են գրոհել Կիևի կառավարական թաղամասի վրա

Ի պատասխան Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման՝ Ռուսաստանը փորձել է «Կինժալ»-ով հարվածել Կիևի կառավարական թաղամասին, գրում է The Times-ը։

Հրատարակության տվյալներով՝ դա տեղի է ունեցել մայիսի 4-ին՝ Կրեմլի վրա հարձակման հաջորդ օրը։ Ռուսական ՄիԳ-31 ինքնաթիռը օդ է բարձրացել Սավասլեյկա ավիաբազայից, իսկ օդաչուն հրաման է ստացել «վրեժխնդիր է լինել»։

Հրթիռն արձակվել է, իսկ այն խոցելու համար պահանջվել է մի քանի րոպե։ Դա արվել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգի օգնությամբ, գրում է The Times-ը։

«Մենք ունենք պլանշետ՝ օդային իրավիճակը վերահսկելու համար, և երբ մոտենում է բալիստիկ հրթիռը, համակարգիչը անմիջապես գրանցում է դա և գծում այն ​​հատվածը, որը պետք է խոցվի։», - կառավարական թաղամասի հարձակումը մեկնաբանելիս մանրամասնել է Կիևի հակաօդային պաշտպանության փոխգնդապետը: