1975-ի քարտեզով Գորիս-Կապան ճանապարհը 100 %-ով անցնում է Հայաստանով․ ինչու զիջեցիք տարածքը

 1975-ի քարտեզով Գորիս-Կապան ճանապարհը 100 %-ով անցնում է Հայաստանով․ ինչու զիջեցիք տարածքը

«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ու շարունակի այն քաղաքականությունը, որը այսօր է իրականացնում, ապա Տիգրանաշենին կսպասվի այն ճակատագիրը, ինչ սպասվել է, օրինակ, Շուռնուխին։ Անգամ շատ ավելի վատ կարող է լինել։ Փաշինյանը հղում է կատարում 1975 թվականի քարտեզին։ Իսկ ինչու է հղում անում հենց 1975 թվականի քարտեզներին, այլ ոչ թե 1920-ականների քարտեզներին։ Սա ընդհանրապես հասկանալի չէ»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Չնայած լավ էլ հասկանալի է․ Ադրբեջանը տենց է ուզում, տենց է անում։ Նույն 1975 թվականի քարտեզով, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհը 100 տոկոսով անցնում է Հայաստանով։ Հիմա եթե 1975 թվի քարտեզն են հիմք ընդունում, ապա ինչու տարածքը զիջեցին Արդբեջանին, այն էլ այդպես արագ կերպով։ Եթե դեռ սահմանազատում, սահմանագծում արված չէ, ապա ինչու ես դու տարածք հանձնում։ Եթե ինքը ուզում է Հայաստանից ինչ-որ տարածք զիջի, ապա դա պիտի տեղի ունենա միայն ու միայն հանրաքվեի միջոցով»,- հավելեց նա։