ԵՊԲՀ աշխատանքի հեռավար կազմակերպումը շարունակվելու է մինչև նոյեմբերի 25-ը

ԵՊԲՀ աշխատանքի հեռավար կազմակերպումը շարունակվելու է մինչև նոյեմբերի 25-ը

 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի խոսնակ Շուշան Դանիելյանը գրել է.

«Հարգելի աշխատակիցներ, ուսանողներ
Տեղեկացնում ենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսումնական գործընթացի և հաստատության աշխատողների կողմից իրականացվող աշխատանքների (ըստ հնարավորության) կազմակերպումը շարունակվելու է հեռավար/առցանց մինչև սույն թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ»։