Էդուարդ Սպերցյանի դուբլն օգնել է «Կրասնոդար»-ին հաղթանակ տոնել

Էդուարդ Սպերցյանի դուբլն օգնել է «Կրասնոդար»-ին հաղթանակ տոնել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է դուբլի հեղինակ ակումբի կազմում:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Կրասնոդար»-ն արտագնա խաղում մրցեց «Պարի Նիժնի Նովգորոդ»-ի հետ և առավելության հասավ 3:4 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում դարձավ դարձավ դուբլի հեղինակ և անցկացրեց իր 100-րդ հանդիպումը թիմի կազմում:

Այս տուրից հետո «Կրասնոդար»-ը գլխավորում է ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 43 միավոր: