Մեծ Բրիտանիայում տասնյակ չվերթեր են չեղարկվել

Մեծ Բրիտանիայում տասնյակ չվերթեր են չեղարկվել

Մեծ Բրիտանիայի արևմուտքում «Կատրինա» փոթորկի պատճառով չեղարկվել են տասնյակ չվերթներ: Այս մասին գրում է The Guardian-ը։

Նշվում է, որ նահանգի արևմտյան հատվածում մինչև 31 մ/վրկ արագությամբ ուժեղ քամի է հարվածել. հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ։ Միաժամանակ առանց էլեկտրականության է մնացել մոտավորապես 34 հազար բնակիչ։ Տիրող պայմանների պատճառով մոտ 70 պլանային չվերթ չի իրականացվել։

Իր հերթին, օդերևութաբան Էլլի Գլեյզերը նշել է, որ փոթորիկը կհանգեցնի նաև Միացյալ Թագավորությունում միջինից բարձր ջերմաստիճանի բարձրացման: