Արտերկրում գտնվող թուրքերը սկսել են քվեարկել

Արտերկրում գտնվող թուրքերը սկսել են քվեարկել

Թուրքիայի սահմանային անցակետերում և երկրի սահմաններից դուրս այսօր սկսվել է մայիսի 14-ին նախանշված նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկության գործընթացը, հայտնում է TRT հեռուստաալիքը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ավելի վաղ ընդունած որոշման համաձայն՝ 75 երկրներում բացվել է 156 ընտրատեղամաս։ Դրանք տեղակայված են թուրքական դիվանագիտական ​​ներկայացուցչություններում։ 

Հանրապետության սահմանային կետերում, ցամաքային անցակետերում, օդանավակայաններում և նավահանգիստներում արտերկիր մեկնող քաղաքացիների քվեարկությունը կազմակերպելու համար ստեղծվել է 4,6 հազար կետ։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի սահմաններից դուրս կարող է քվեարկել ավելի քան 3,6 միլիոն քաղաքացի։
Արտերկրում և սահմանային անցակետերում քվեարկության ընթացակարգը կտևի մինչև մայիսի 9-ը, որից հետո բոլոր քվեաթերթիկները կհաշվարկվեն և կուղարկվեն ԿԸՀ։ 

Ընտրատեղամասերը շուրջօրյա բաց կլինեն ինչպես ճանապարհորդողների, այնպես էլ հանրապետությունից դուրս գտնվողների համար։ Ընթացիկ ընտրություններում առաջին անգամ ավելի քան 277 հազար թուրք կկարողանա քվեարկել արտասահմանում։