«Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի․ ո՞վ է նա

«Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի․ ո՞վ է նա

Գյումրիի «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի։ «Շիրակ» ֆուտբոլային  ակումբի գլխավոր թիմը գլխավորել է Արսեն Հովհաննիսյանը: Վերջինս երկար տարիներ աշխատում է ակումբի համակարգում՝ մանկապատանեկան թիմերից հասնելով մինչև ակումբի երկրորդ թիմ:

Անցած մրցաշրջանի մեկնարկից 34-ամյա մասնագետը գլխավորում էր «Շիրակ-2»-ը: Արսեն Հովհաննիսյանի գլխավորած մարզչական շտաբում կաշխատեն մարզիչներ Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը: