Մի շարք ուսանողներ միացան ակցիայի մասնակիցներին

Մի շարք ուսանողներ միացան ակցիայի մասնակիցներին

«Դիմադրություն» շարժումը կանգ առավ Հյուսիսային համալսարանի դիմաց, որտեղ և Իշխան Սաղաթելյանը պատասխանեց օրեր առաջ համալսարանի ռեկտորի հայտարարությանը՝ նշելով, որ պատասխան է տալու, և, հաջորդ անգամ ուղղակի բակում կանգնելով չեն սահմանափակվի։

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ողջունեց ակցիայի մասնակիցներին և պատասխան կոչերին՝ «Իջե'ք, միացեք», հայտնեցին՝ «իրիկունը կգանք»։

Մի շարք ուսանողներ ևս միացան ակցիայի մասնակիցներին և համալրեցին շարքերը։