Դանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Դանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թեհրանում Դանիայի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել՝ կապված Դանիայում և Շվեդիայում Ղուրանը պղծելու գործողությունների հետ։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Այսօր առավոտյան, ի նշան Սուրբ Ղուրանի կրկնվող պղծման դեմ բողոքի, Թեհրանում Դանիայի դեսպանին մեր գերատեսչություն է կանչել Իրանի արտգործնախարարության Արևմտյան Եվրոպայի բաժնի ղեկավարը։ Խիստ վրդովմունք է արտահայտվել Դանիայի դեսպանին՝ այդ շարունակական գործողությունների կապակցությամբ»,- ասել է Քանաանին:

Նրա խոսքով, Իրանը Ղուրանի պղծումը համարում է «իսրայելական անօգուտ նախագիծ», սակայն, ըստ նրա, «այդ փաստը չի նվազեցնում այն ​​երկրների պատասխանատվությունը, որտեղ տեղի են ունեցել այդ հանցագործությունները»: