2019 թ-ին տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճն ենք գրանցել

2019 թ-ին տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճն ենք գրանցել

2019 թվականին մենք մեր մեծ տարածաշրջանում գրանցել ենք տնտեսական ամենաբարձր աճի մակարդակը 2008 թվականից ի վեր, ԱԺ-ում 2019 թվականի կառավարության ծրագրի կատարման և արդյունքների մասին տարեկան զեկույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2019 թվականին տնտեսական աճի մակարդակը կազմել է 7.6 տոկոս, որը ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, տարածաշրջանի և եվրոպական տարածաշրջանի երկրների համար», - ասաց Փաշինյանը։

Նախաճգնաժամային շրջանում մենք ունեցել ենք աղքատության ամենցածր պատմական մակարդակը ՀՀ-ում։

«Այսինքն, 2019թ-ին մեր մեծ տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճն ենք գրանցել։ 2019թ-ին տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։ Ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ մշակող արդյունաբերությունում աճը 2019թ-ին 12 տոկոս է կազմել ու դարձել տնտեսության առաջատար ճյուղը»,-ասաց ՀՀ վարչապետը։

Նա նաև հայտնեց, որ 2019թ-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 14,7 տոկոսով, Հայաստանից ապրանքների ու ծառայությունների արտահանումն աճել է 10,3 տոկոսով և արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի, մրգային գինիների, խաղողի գինու, բուսական ծագման արտադրանքի ապրանքախմբերում։