Զալուժնիի հեռացումը «մեծ հարված» կլինի Զելենսկու համար․ NBC
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի պաշտոնանկությունը «մեծ հարված» կլինի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար։
Այս մասին ասվում է NBC News-ի «Քանի որ հակահարձակումը ձախողվում է, Ուկրաինան պայքարում է իր, Ռուսաստանի և համաշխարհային ուշադրության փոփոխության դեմ» հոդվածում։
«Որոշ շրջանակներ քննադատել են նախագահին այն բանի համար, քանի որ նա հասկացրել է, որ դեմ է հաջորդ տարի ծրագրված նախագահական ընտրությունների անցկացմանը պատերազմի ֆոնին, իսկ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ երկիրը գնում է դեպի ավտորիտարիզմ», - ասվում է հոդվածում։
Հոդվածի հեղինակները նշում են, որ «Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնանկությունը կլինի «մոտալուտ ավտորիտարիզմի» մասին թեզի հերթական հաստատումը»։
Կարծիքներ