Գերմանիան աջակցել է Հայաստանին և Ադրբեջանին

Գերմանիան աջակցել է Հայաստանին և Ադրբեջանին

Գերմանիան աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին կայուն և արդար խաղաղության հասնելու ճանապարհին, սոցցանցի իր էջում գրել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը։

«Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին։
Սա եւս մեկ քայլ է դեպի խաղաղություն։ Մենք աջակցում ենք կողմերին՝ կայուն և արդար խաղաղության հասնելու ճանապարհին»,- ասված է դեսպանի հրապարակման մեջ։