Եկել եմ ձեզ հիշեցնելու մի քանի կարևոր բաների մասին․ Արմինկա

Եկել եմ ձեզ հիշեցնելու մի քանի կարևոր բաների մասին․ Արմինկա

«Սոցիալական մեդիա վերադառնալու ցանկություն առանձնապես չկա, բայց եկել եմ՝ ձեզ հիշեցնելու մի քանի կարևոր բաների մասին: Եկել եմ՝ ասեմ, որ ձեզ շատ սիրում եմ: Եկել եմ՝ ասեմ, որ երբեք ու ոչ մի պարագայում թույլ չտաք ձեր սրտին չարանալ»: Այս մասին ինստագրամի իր էջում գրել է երգչուհի Արմինկան՝ հերթական լուսանկարը տեղադրելով։

«Սեր ու բարիք տարածեք ձեր շուրջը միայն: Չհուսահատվեք. որքան էլ ծանր լինի, մի օր ամեն բան ավարտվում է: Ու վերջապես, եկել եմ՝ հիշեցնեմ,որ մենք լավն ենք, բարի ու հզոր ենք, որովհետև մենք հայ ենք»,- հավելել է նա։