Մեկ խփում եմ նալին, մեկ մուշտարու քյալլին

Մեկ խփում եմ նալին, մեկ մուշտարու քյալլին

Արևմուտք - Ռուսաստան հակամարտության մասին չխոսեմ։ Պատկերացրեք նրանց մեջ հայտնվել է լուցկու հատիկի  չափ փոքրիկ մի գլխիկ ու մեկ Արևմուտքին է ասում ՝ ես քո կողմն եմ, մեկ՝ Ռուսաստանին, իր դաշնակցին։ Սա ինքնապահպանվելու տարրական բնազդ է։ Ոչ թե երկիրը պահպանելու բնազդ, այլ սեփական կյանքն ու աթոռը։  Մարդը վեկտոր չի փոխում, լավ հասկանալով,  որ ոչ մի կողմին չի կարելի բարկացնել։ Ինքը այնպիսի գլոբալ ծրագիր է իրականացնում, ու այդ ծրագիրը  հակամարտող երկու կողմերի համար էլ առանցքային է։  Այդ մեծ առանցքային ծրագրում հայտնվել է լուցկու հատիկի  փոքր գլխիկը ու ինչպես առվի դեմն ընկած քարը, «կարևորություն է ստացել»։ Լավ հասկանում է, որ երկու կողմն էլ ցանկացած պահի առուն փակող քարը կարող է վերցնել ու դեն տետել, դա ընդամենը վայրկյանների խնդիր է։ Բայց չեն նետում, որովհետև Արևմուտքն ուզում է առվի ջուրը իր «բաղչան ջրի», Ռուսաստանն էլ ուզում է, որ իր «բաղչան ջրի»։ Առուն Հայաստանինն է։ Նիկոլն ընդամենը քարի կտորի դեր է խաղում, բայց իրեն դրել է առվի տիրոջ տեղ ու «ջուրը թանկով է ուզում սաղացնել» , մոռանալով, որ առուն տեր ունի։  Արևմուտքից Ռուսաստան է վազում, «մեկ նալին է խփում, մեկ մուշտարու քյալլին»։ 
Գորիսում 70- ականներին մի հայտնի կոշկակար ունեինք։ Միրզա էր անունը։ Ամենաքրքրված կոշիկներն էր սարքում, ասում՝ յոլա տարեք։ Նրա մասին գորիսեցիները երգ էին հորինել․ 
Ինձ ասում են Միրզա,
Մեխիս քեթը բիզա, 
Մեկ խփում եմ նալին,
Մեկ մուշտարու քյալլին։ 
Հիմա Նիկոլն է։ Մեկ Պուտինին «հորով- մորով է անում» , մեկ էլ ասում առանց Պուտինի չեմ կարող։ Մի օր Պուտինի ծոցն է վազում, մի օր Արևմուտքի։ Եվրախորհրդարանում Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղմ ասած քննադատությունը համոզիչ չէ։ Համոզիչ կլինի, որ Պուտինը «Նիկոլի տնական բազարին» իր տեղը դնի։ Նման «աքլորավարի պահվածքը» Նիկոլին հատուկ չէ, եթե իմանա, որ համարժեք պատասխան է ստանալու։ Ադրբեջանի հետ ինչու՞ նման պահվածք չի դրսևորում, վախենում է ձայն հանի։  Չծավալվեմ, սա Արևմուտք- Ռուսաստան միջնորդավորված  խաղ է, որի մեջ Հայաստանն է գրավադրված։ Նիկոլն էլ վարում է այդ խաղը։