ԱՄՆ հայտարարությունը ողբ է․․․

ԱՄՆ հայտարարությունը ողբ է․․․

ԱՄՆ պետքարտուղարության մեկնաբանության մեջ ասվում է․ Հայաստանի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների»։

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։ Մենք պարբերաբար շեշտում ենք մեր ակնկալիքները, ինչպիսին է ուժի կիրառման դեմ հորդորը, և շարունակաբար հետևում իրավիճակին։ Հայաստանը Միացյալ Նահանգների մտերիմ գործընկերն է ու բարեկամը, և մենք ակնկալում ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համար Հայաստանի քաղաքական և տնտեսական անվտանգությունը»։ 

Մնում է ընդամենը հարցնել՝ իսկ ինչու լուրջ  հետևանք չի բերում։  Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքում է, օկուպացրել է ՀՀ սուվերին տարածքի  162 քառակուսի կմ -ը։ Այդ քառակուսի կիլոմետրերում ճանապարհներ են, որոնք օկուպացնելով՝ թշնամին վերահսկում է մեր երկրի այլ ճանապարհներ։ Այդ քառակուսի կիլոմետրերում բարձունքներ են, որոնց միջոցով թշնամին վերահսկում է  մեր տարածքներն ու շարժը։ Այդ քառակուսի կիլոմետրերում ջրային ռեսուրսներ  են, որոնք գյուղերում ապրելլու հնարավորություն են տալիս։ Այդ քառակուսի կիլոմետրերում արոտավայրեր, վարելահողեր ու անտառային հողեր են, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի անմշակ, անպիտանի հողեր են։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ դրանք սահմանամերձ տարածքների համար գոյության միջոց են, որովհետև գյուղացին արդեն լքում է իր տունը, հողը՝ գոյության պայման չլինելու պատճառով։ 

Այդ օկուպացված տարածքների մասին ինչու՞ է լռում Արևմուտքը, չնայած հայտարարություններ անելն էլ Հայաստանին ոչինչ չի տալիս։ Այսինքն դրանք արդեն Ադրբեջանի՞նն է համարում։ Նիկոլ Փաշինյանն արդեն դրանցի՞ց էլ է հրաժարվել և «Հայաստանին դեմ տվել պատին»։ Երևանի գերակշիռ մասից ավելի տարածք է հանձնվել Ադրբեջանին ու ԱՄՆ-ն դա անտեսում ու Հայաստանի իշխանությունը չի՞ անհանգստանում։ Ինչքա՜ն կարելի նայիվ մոտենալ հարցին ու ցնծության մեջ ընկնել ԱՄՆ հայտարարությունից, երբ Ադրբեջանի օկուպացրածն այլևս քո սուվերեն երկրի տարածքը չի համարում։ ԱՄՆ հայտարարությունը ողբ է և ոչ թե ցնծության պատճառ։  Էլ ինչու՞ եք զարմանում, երբ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ձգձգում է ստորագրել։ Մի այդքան տարածք էլ կօպուկացնի   ու ՀՀ տարածքային ամբողջականություն կճանաչվի լավագույն դեպքում միայն օպերայի տարածքը, որ Նիկոլի քաղաքացու օրը տոնելու համար «պլոշադկա ունենան», որ մի վերջին անգամ դըմփ- դըմփ անեն․․․ Այս չավարտվող զավթումը՝ մաս- մաս, դրան է տանում։ Ադրբեջանցիները Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ հայկական գյուղեր տանող կապող միջհամայնքային ճանապարհին տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, ինչպես նաև ադրբեջանական դրոշներ: Ընդամենը մի նկար եմ տեղադրում։ Դա ՀՀ սուվերեն տարա՞ծքը չէ։