Աֆրիկայում համաձայնել են կալանավորել Պուտինին

Աֆրիկայում համաձայնել են կալանավորել Պուտինին

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արդարադատության նախարարությունը պետական դատախազության ղեկավար Շամիլ Բատոխիից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման օրդեր է խնդրել։

Այդ մասին հայտնում է News24 տեղական թերթը՝ վկայակոչելով Պրետորիայի դատարանի հայտարարությունը։

Հարցումն ուղարկվել է հուլիսի 17-ին, երկու ամիս անց այն բանից հետո, երբ ՀԱՀ միջազգային հարաբերությունների վարչությունը երկրի արդարադատության նախարարություն է ներկայացրել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերը՝ Պուտինին կալանավորելու հարցով։

Հիշեցնենք, որ ըստ ՄՔԴ-ի մեղադրանքի, ՌԴ նախագահն ու Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարը մեղադրվում է ուկրաինացի երեխաներին Ռուսաստան ապօրինի արտաքսելու մեջ:

Հավելենք, որ ՀԱՀ դատախազները դիմել են դատարան՝ համոզելու կառավարությանը՝ կալանավորել Պուտինին, եթե նա գա Հարավային Աֆրիկա՝ օգոստոսին կայանալիք BRICS գագաթնաժողովին։

 Այն բանից հետո, երբ հուլիսի 19-ին ՀԱՀ-ի իշխանությունները հայտարարեցին, որ ՌԴ նախագահը չի մասնակցելու գագաթնաժողովին, ընդդիմադիր Դեմոկրատական դաշինքը դատարանին խնդրեց կառավարությանը հրամայել կալանավորել Պուտինին ցանկացած պահի, երբ վերջինս ժամանի իրենց երկիր։ 

News24-ի փոխանցմամբ՝ կառավարությունը բավարարել է այս պահանջը։