Սա միջանցք էլ է տալու, ադրբեջանցիներին էլ է Հայաստանի տարածքում բնակեցնելու․ «Որդիների կանչ»
«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․
«Ահա և վերջ։ Ավարտվեց կայացած պետության 30-ամյա անկախության պատմությունը, և գոնե առաջիկա տասնամյակների համար փակվեց հայկական Արցախի էջը։
Հիմա Հայաստանի Հանրապետության և նախ և առաջ Սյունիքի փրկության մասին է պետք մտածել։ Սա միջանցք էլ է տալու, անկլավներն էլ է հանձնելու, ադրբեջանցիներին էլ է Հայաստանի տարածքում բնակեցնելու, ամեն ինչ անելու է, միայն թե սեփական աթոռը չկորցնի։ Քայլը մերն է, հանդուրժո՞ւմ ենք սրա պետականակործան ընթացքը, թե՞ դուրս ենք գալիս պայքարի և վռնդում իշխանությունից»։
Կարծիքներ