Վանաձորի ԲԿ-ում արցախցի առաջին փոքրիկն է ծնվել. ընտանիքը նրան սպասել է 19 տարի

Վանաձորի ԲԿ-ում արցախցի առաջին փոքրիկն է ծնվել. ընտանիքը նրան սպասել է 19 տարի

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ գեղեցկուհի Ադելը:

Փոքրիկին ընտանիքը սպասել է շուրջ 19 տարի: Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2 օր առաջ՝ 4 օր անցկացնելով ճանապարհներին:

Ընտանիքն այս ողջ ընթացքում եղել է շրջափակման մեջ:

Մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման եւ վիրահատական բաժանմունքի բուժքույրը, 44-օրյա պատերազմի ժամանակ եւս ակտիվ մասնակցություն է ունեցել, եղել է բուժկետի պետը:

Փոքրիկի ծնունդն ընդունել է մանակաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը, անեսթեզիոլոգ՝ Արայիկ Փիլոյան, Մանկաբույժը Էմիլիա Այվազյանն է:

Շնորհիվ բժշկական կենտրոնի հոգատար բոււժանձնակազմի` թե մայրիկի եւ թե փոքրիկի առողջական վիճակը բավարար է: