Այսօր Հայաստանն է լալահառաչ աղերսում, որ նոյեմբերի 9-ի պայմանները պահպանվեն

Այսօր Հայաստանն է լալահառաչ աղերսում, որ նոյեմբերի 9-ի պայմանները պահպանվեն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակի տրագիզմը

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան Հայաստանը պարտադրված ստորագրվեց։ Սխալ արտաքին ու ներքին քաղաքականությունը, իրականությունից կտրված հաշվարկները, պատերազմի օրերին ապաշնորհ պետական և ռազմական կառավարումը բերեցին պարտության։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան Ադրբեջանի հաղթանակն էր։ Ռուսաստանը ստացավ հնարավորություն մեծացնել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Հայաստանը ոչինչ չստացավ․ միայն կորուստ ու նվաստացում։ Անիծյալ թղթի վրայի ստորագրությունների թանաքը չչորացած ադրբեջանցիք սկսեցին խախտել դրա դրույթները․ Քարվաճառով ճանապարհի փակում, Խծաբերդի ու Հին Թաղերի զավթում և այլն։ Բայց այսօր Հայաստանն է լալահառաչ աղերսում, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի պայմանները պահպանվեն․․․․»: