Դիմեք հոգեբույժներին և հարցրեք՝ ինչ է նշանակում, եթե սենց բաներ է խոսում․Գ․Նազարյանը՝ Նիկոլի վերջին հայտարարության մասին 

Դիմեք հոգեբույժներին և հարցրեք՝ ինչ է նշանակում, եթե սենց բաներ է խոսում․Գ․Նազարյանը՝ Նիկոլի վերջին հայտարարության մասին 

Զարմանալի է, որ չնայած այն ամենին, ինչ ապրում ու զգում է հայաստանցին հատկապես վերջին 8 ամիսներին, Նիկոլ Փաշինյանը շարունակում է զարմացնել։ Լոռի կատարած նախընտրական այցի շրջանակներում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բառացիորեն հայտարարեց․

«Ես հպարտ եմ․ այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է»։

Քաղաքական գործիչներից ու քաղաքագետներից մի քանիսը «Հրապարակ» օրաթերթի սա մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան հայտարարեցին, թե դա քաղաքագիտության դաշտից չէ, այլ հոգեբուժության։ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գեղամ Նազարյանն,օրինակ, ասաց․ «Այդ արտահայտությունը դուրս է քաղաքական կամ քաղաքագիտական որևէ մեկնաբանությունից, դա արդեն հոգեբույժների ոլորտն է, դիմեք հոգեբույժներին և ասեք՝ ինչ է նշանակում, եթե սենց բաներ է խոսում։ Դա նույնն է, որ մի տղամարդ հայտարարի, որ ինքը հպարտ է, որ իր կինը սիրեկան ունի։ Կամ նույնն է, որ տղամարդն ասի, որ «ես հպարտ եմ, որ իմ երեխան մեկ ուրիշին է «պապա» ասում, ես հպարտ եմ, որ իմ կինը երկու սիրեկան ունի»։Թող մի հատ քննեն, տեսնեն էդ մարդու ուղեղում ինչ է կատարվում»: