Երկու գյուղերի բոյկոտը չի կարող շարքային իրավիճակ համարվել

Երկու գյուղերի բոյկոտը չի կարող շարքային իրավիճակ համարվել

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ծովագյուղ ու Սեմյոնովկա գյուղերի բնակիչների ընտրական բոյկոտը չի կարող շարքային իրավիճակ համարվել։

Դա կամաարտահայտություն է, գործ ունենք այս համայնքներում ինքնակառավարման սահմանադրական իրավունքի ու երաշխիքների ապահովման հրատապ խնդրի հետ։

Ազգային ժողովը պետք է շատ արագ արձագանքի իրավիճակին՝ տալով հանրային կամքին համարժեք լուծում»։