Ալեն Սիմոնյանի քայլը հարաբերությունների վերականգման առաջին քայլն էր․ Իշխանյան

Ալեն Սիմոնյանի քայլը հարաբերությունների վերականգման առաջին քայլն էր․ Իշխանյան

Անցյալ երկու տարիներին միջխորհրդարանական հարաբերություններ Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև գրեթե չկային, բավարար չէր։ Այդ ամենը բավարար մակարդակի բարձրացնելու համար Ալեն Սիմոնյանի՝ իմ ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքն առաջին քայլն էր, որ մենք վերականգնենք այդ հարաբերությունները։ Այդ հարաբերություններն անձնական համատեքստում չպետք է դիտարկել։

Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։

«Գաղտնիք չէ իմ կուսակցության վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, գաղտնիք  չէ նաև իմ կուսակցության վերաբերմունքը նաև մեր պետական ինստիտուտներին, այս պարագայում հարցը պետք է դիտարկել ԱՀ ԱԺ-ի ներկայացուցչի և Հայաստանի ԱԺ-ի հետ ունենալիք հարաբերությունների մեջ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ես միշտ էլ կողմ եմ եղել ինստիտուցիոնալ հարաբերություններին»,- հավելեց նա։