Մարսելոն հնարավոր է կարիերան շարունակի «Միլանում»

Մարսելոն հնարավոր է կարիերան շարունակի «Միլանում»

Բրազիլացի պաշտպան Մարսելոյի» ծառայություններով, ով դարձել էր ազատ գործակալ, այն բանից հետո, երբ լրացրել էր նրա ու մադրիդյան «Ռեալի» միջեւ եղած պայմանագրի գործողության ժամկետը, հետաքրքրված է «Միլանը», եւ հնարավոր է, որ նա կարիերան շարունակի հենց այդ ակումբում։

Նշենք, որ 34-ամյա Մարսելոն հանդես է եկել իսպանական ակումբի համար ավելի քան տասնհինգ տարի։ Նա մասնակցել է 544 հանդիպման, խփել է 37 գոլ, ունեցել 103 արդյունավետ փոխանցում, 25 մրցաշար հաղթել «Ռեալի» հետ միասին, այդ թվում՝ հինգ անգամ դարձել է ՉԼ հաղթող։